ՏԱԹԵՎ - HelpMe.am

ՏԱԹԵՎ

star
5
comment 0
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Տաթևի վանք - միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 16 10
    Беглар Чрагян
    star

    Hayoc patmutyan himqeric

    Tatev@ mec ban e asum Hayastani u hayoc patmutyan masin, u evs mi angam apacuyce vor henc Hay azgn e arachinn @ndunel qristoneutyunn vorpes petakan kroon, baci patmakan hrashq lineluc baci shat gexecik vayr e Hayastanum otarerkrya mardkanc hamar ev iharqe shat hetaqrqir.15237829824385_be36a559181667cf7366479c1d556baf.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 6 1
    Հասմիկ Մուրադյան

    Տաթև վանական համալիր - տեսաֆիլմ

    http://japanarmenia.com/hy/tatev-monastic-complex/

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1 1
    Աննա Հարությունյան Կարծիքը դուր եկավ: 1

    Տա Թև, որ թռչեմ

    Երկու ընկեր, թողնելով հայրենի գյուղը, գնում են արհեստ սովորելու: Նրանցից մեկը դառնում է շինարար, մյուսը` ջրամբար կառուցող: Վերադառնալով` նրանք որոշում են իրենց գյուղի համար օգտակար լինել: Շինարարը որոշում է վանք կառուցել, իսկ նրա ընկերը` ջրամբար կառուցել, որ գյուղը ջուր ունենա: Որպեսզի աշխատանքի ընթացքն ավելի հետաքրքիր լինի, նրանք մրցույթ են հայտարարում, թե ով առաջինը կավարտի գործը: Գյուղացիներն ամեն օր մեծ հետաքրքրությամբ հետևում էին նրանց գործին: Ջրամբար կառուցող վարպետի աշակերտն անընդհատ հետևում է վանքի կառուցման գործին ու անհանգստանում, որ նրանք գործն ավելի շուտ կավարտեն:Մի օր` առավոտյան, վանք կառուցող վարպետը, տեսնելով, որ ջրատար ուղիներով ջուր է հոսում, չի դիմանում դավաճանությանը և աղերսում է Աստծուն, որ իրեն Տա Թև, որ թռչի հեռու, գյուղացիների աչքից հեռու լինի:Իսկ ջրատար կառուցող վարպետը չի ներում իր աշակերտին, ով կտորներ ու բամբակ է դրած լինում ջրատար ուղիների վրա, որ ցույց տա, թե իրենք են առաջինն ավարտել աշխատանքը, քանի որ ինքն իր ընկերոջ հետ պայմանավորվել էր նույն ժամանակ ավարտել սկսած գործը:

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 7 7
    Gayanka Կարծիքը դուր եկավ: 4

    Տաթեւ

    Հրաշալի,գեղեցիկ եւ գունագեղ բնություն,մաքուր օդ,պատմական անկրկնելի մի վայր,որտեղ պետք է այցելի ցանկացած քաղաքացի եւ տուրիստ,տեսնելու եւ վայելելու այդ գեղատեսիլ վայրը։

    facebook ok twitter vkontakte linkedin