Պանորամա ռեզորթ - HelpMe.am

Պանորամա ռեզորթ

№ 136-ը 139-ից - Հյուրանոցներ - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Գևորգ Հովսեփյան փող., 24/3, Երևան
+374-60-275737 , +374-60-275744 , +374-60-275736
http://www.panoramayerevan.com
Պանորամա ռեզորթ հյուրանոցը գտնվում է Երևանի գեղատեսիլ թաղամասերից մեկում` Նորք Մարաշում: Հյուրանոցն իր տեսակով առանձնանում է մյուս հյուրանոցների շարքում: Այստեղ բոլոր սենյակները բաղկացած են ննջասենյակից և հյուրասենյակից: Հյուրասենյակն ունի նաև խոհանոց` հագեցած ողջ անհրաժեշտ գույքով: Հյուրանոցն ունի 1, 2, 3, 4 ննջարաններից բաղկացած սենյակներ: Հյուրանոցի տարածքում գործում է բաց լողավազան` միայն հյուրանոցի հյուրերի համար. թենիսի կորտ, կոնֆերանսների դահլիճ, ստորգետնյա ավտոկանգառ: Սենյակները կահավորված են հեռուստացույցով, չհրկիզվող պահարանով, վարսահարդարիչով, լոգարանով ` բոլոր անհրաժեշտ պիտույքներով: Հյուրանոցից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևան և Արարատ լեռ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար