Կարաս Մուսկատ - HelpMe.am

Կարաս Մուսկատ

№ 5-ը 52-ից - Սպիտակ գինի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Արտադրող. «Հայաստանի Հողեր» ՓԲԸ
Բերք. 2013թ.
Ծագումը. Արմավիրի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Բերքահավաք. 2013թ. սեպտեմբերի սկիզբ: Բերքը հավաքված է ձեռքով:
Շշալցում. 2014թ. օգոստոս:
Կլիմա. լեռնային մայրցամաքային կլիմա` շոգ ամառ և չոր, ցուրտ ձմեռ:
Հողը. հրաբխային ծագման քարքարոտ, ծանր հող:
Խմորում. Ձեռքով հավաքված խաղողը ճզմվում է: 24 ժամ սառը դեկանտացիայից հետո` 20 օր խմորում 14° – 16°C ջերմաստիճանի պայմաններում:
Օգտագործումը. խորհուրդ է տրվում օգտագործել նախուտեստների, ծովամթերքների և մրգային աղանդների հետ:
Համտեսի նշումներ. գինին խիտ դեղին գույն ունի, բնորոշվում է մուսկատային քաղցր բույրերով, ինչպես օրինակ արքայախնձորի և մանգոյի բույրերը համադրված որոշ հանքային նյութերի նրբերանգների հետ: Նրբագեղ թթվությունը զուգորդվում է մրգային բույրերի հետ:
Հնեցում. գինին պատրաստ է անմիջապես օգտագործման
Պահման երաշխիքային ժամկետը. 2016 թ. (շշալցման ամսաթվից`երկու տարի)
Խորհուրդ է տրվում մատուցել 7°-ից 12 °C ջերմաստիճանում:
Գինու բաղադրությունը.
Ալկոհոլ. 14.2%
Մնացորդային շաքար. 2 գ/լ
Պատրաստողի կողմից. Թարմ ու նրբահամ գինի: Հանքանյութերով հարուստ հողը տալիս է անհրաժեշտ թթվայնությունը, հաճելի համային և հետհամային զգացումները:
ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՈՒԼՖԻՏՆԵՐ
Գլխավոր գինեգործ. Գաբրիել Ռոխել (Արգենտինա)
Խորհրդատու-գինեգործ. Միշել Ռոլան (Ֆրանսիա)

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար