Կարաս կարմիր հնեցված գինի - HelpMe.am

Կարաս կարմիր հնեցված գինի

star
5
comment 3
№ 3-ը 116-ից - Կարմիր գինի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Արտադրող. «Հայաստանի Հողեր» ՓԲԸ
Բերք. 2012թ.
Ծագումը. Արմավիրի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Բերքահավաք. 2013թ. սեպտեմբերի կես: Բերքը հավաքված է ձեռքով:
Կուպաժ. Սիրահ, Մոնտեպուչիանո, Անչելոտա, Փթի Վերդո
Շշալցում. 2014թ. օգոստոս:
Կլիմա. լեռնային մայրցամաքային կլիմա` շոգ ամառ և չոր, ցուրտ ձմեռ:
Հողը. հրաբխային ծագման քարքարոտ, ծանր հող:
Խմորում. Խաղողը հավաքվում է 20 կգ-անոց արկղերում: Տեսակավորվում է կրկնակի սելեկցիայի սեղանի վրա: Սառը մացերացիան կատարվում է հինգ օրվա ընթացքում: Խմորումն ընթանում է 20 օրվա ընթացքում, 26-28ºC ջերմաստիճանի պայմաններում: Կաթնային խմորումն ընթանում է պահամաններում: Նախնական խմորումից հետո գինին լցվում է հայկական և ֆրանսիական կաղնեփայտե տակառների մեջ և պահվում 14 ամիս:
Օգտագործումը. խորհուրդ է տրվում կարմիր մսատեսակների, ոչխարի մսի և ծեծված սուկիի (մեջքամիս) հետ:
Համտեսի նշումներ. գինին մուգ կարմիր գույնի է: Զգացվում է կարմիր հատապտուղների նրբագեղ համը, ինչպես նաև շոկոլադի և վանիլի թեթև բույր` տակառներից: Համը նուրբ է, նրբագեղ, կաթնային, ունի հաճելի թթվություն և տանինների քաղցրություն: Շատ հաստատուն է:
Հնեցում. գինին պատրաստ է անմիջապես օգտագործման:
Պահման երաշխիքային ժամկետը. 2019 թ. (շշալցման ամսաթվից` 5 տարի):
Խորհուրդ է տրվում մատուցել. 16- ից 18 °C ջերմաստիճանում:
Գինու բաղադրությունը.
Ալկոհոլի պարունակությունը 14%
Մնացորդային շաքար. 1,8 գ/լ
Պատրաստողի կողմից. Բարդ ու նրբագեղ: Ունի ներդաշնակ համային հատկություններ` բարդ ու քաղցր տանիններով, որը հավասարակշռվում է լավ «խարկված» փայտի երանգներով:
ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՈՒԼՖԻՏՆԵՐ
Գլխավոր գինեգործ. Գաբրիել Ռոխել (Արգենտինա)
Խորհրդատու-գինեգործ. Միշել Ռոլան (Ֆրանսիա)

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 50 34
    Беглар Чрагян

    Hetaqrqir xmichq

    Ginin hadkapes Armaviri karmir ginin da nmane aryuni te ir guynov te ir nerqin nshanakutyunerov cez em aracharkum xmeq u shatacreq cer ser@ ays yurahatuk xmichqi handep,,,,,,,,u mi moraceq Hay azg@ arachineric er ov stexcec ayc artasovor bayc ogtakar xmichq@

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 2 1
    Gayane Grigoryan
    star

    Hamex gni yurahatuk aramat.

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 4 1
    Ani Af
    star

    Hamex gini

    Shat hamex e ev yurahatuk hamov

    facebook ok twitter vkontakte linkedin