Տակառ Արենի Կարմիր անապակ - HelpMe.am

Տակառ Արենի Կարմիր անապակ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արտադրող՝ "Արմենիա Վայն" Գործարան
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՏԱՐԵԹԻՎԸ: 2012
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Վայոց Ձորի մարզ
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿԸ: Արենի
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՄՍԱԹԻՎԸ: հոկտեմբերի սկիզբ
ԿԼԻՄԱՆ: խիստ մայրցամաքային: Խաղողի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1200 - 1500 մետր բարձրության վրա:
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ: միջինը 6 տոննա/հա խաղողի բերքատվություն:
ԳԻՆՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: բերքը ձեռքով հավաքվում է փոքր արկղերում: Խաղողի ընդունման ժամանակ տեսակավորման սեղանին վերջին խիստ տեսակավորում: Թրմեցում և երկշաբաթյա ալկոհոլային խմորում 26˚C մինչև 28˚C ջերմաստիճանի պայմաններում, չժանգոտվող պողպատից պահամանում: Բնական խնձորակաթնային (մալոլակտիկ) խմորում չժանգոտվող պողպատից պահամանում:
ՀՆԵՑՈՒՄԸ: 12 ամիս հայկական կաղնե տակառներում:
ՀԱՄՏԵՍՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ: բալի կարմիր գույնի հետ մանուշակագույն երանգ: Հաճելի բուրմունք փայտի գերիշխող բույրով (վանիլին, մատուտակ, բոված սուրճ, էվկալիպտ, կոկոսի յուղ) բալի, սև հաղարջի ֆոնով՝ գումարած պղպեղի և մեխակի կծու նշույլները: Բերանում նրբահամ է, փայտե տակառների սուր բույրերով հագեցած, լավ ալկոհոլի պարունակությամբ ավարտով:
ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ: գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, անտառային մրգերով կարկանդակներ:
ՄԱՏՈՒՑՄԱՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ: 16-18 ° C
ԳԻՆԵԳՈՐԾ: Մաթյո Բեսսոննե
ԽՈՐՀՐԴԱՏՈՒ: Ժան-Բատիստ Սուլա
ՄՐՑԱՆԱԿ: Արծաթե մեդալ - DWWA 2014 (Decanter World Wine Awards) - Լոնդոն, ՄԲ, 3 Աստղ - 1001Degustations.com 2014, Ֆրանսիա
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար