Տակառ Կանգուն սպիտակ անապակ - HelpMe.am

Տակառ Կանգուն սպիտակ անապակ

№ 5-ը 53-ից - Սպիտակ գինի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Արտադրող՝ "Արմենիա Վայն" Գործարան
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՏԱՐԵԹԻՎԸ: 2014
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Արմավիրի մարզ
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿԸ: Կանգուն
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՄՍԱԹԻՎԸ: սեպտեմբերի կես
ԿԼԻՄԱՆ: խիստ ցամաքային: Խաղողի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա:
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ: միջինը 8 տոննա/հա խաղողի արտադրություն:
ԳԻՆՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: բերքը ձեռքով հավաքվում է փոքր արկղերում: Խաղողի ընդունման ժամանակ ընտրության սեղանին վերջին խիստ տեսակավորում: Իներտ գազով փափուկ օդաճնշական մամլում: 12 ժամ սառը նստեցում: Երեքշաբաթյա ալկոհոլային խմորում 14C մինչև 16C ջերմաստիճանի միջև չժանգոտվող պողպատից պահամանում:
ՀՆԵՑՈՒՄԸ: 6 ամիս հայկական կաղնե տակառներում:
ՀԱՄՏԵՍՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ: բաց ծղոտի դեղնագույն: Հարուստ բույր՝ գեղեցիկ բուսական և փայտե նշույլներով, զարդարված մրգային հրավառությամբ (մանգո, սեխ, մանդարին, կրքի պտուղներ, տանձի նման սպիտակ պտղամիս, սև հաղարջի բողբոջներ): Կառուցվածքը բերանում՝ կլոր և լայն, բավարար թարմությամբ և զարմանալի անուշաբույր երկարությամբ` յուղալի և մրգային հրուշակեղենի համով:
ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ: տաք խորտիկներ՝ տաք պանրով, թարմ ծովամթերքից աղցաններ, նրբամարմին ձկներ, ընտանի թռչնի սպիտակ միս սոուսով, խնձորի կամ ծիրանի կարկանդակներ, էկզոտիկ մրգերի օշարակներ:
ՄԱՏՈՒՑՄԱՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ: 8°C

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար