Տակառ Ռեզերվ Կարմիր Անապակ - HelpMe.am

Տակառ Ռեզերվ Կարմիր Անապակ

№ 16-ը 116-ից - Կարմիր գինի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Արտադրող՝ "Արմենիա Վայն" Գործարան
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՏԱՐԵԹԻՎԸ: 2013
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Վայոց ձոր և Արարատյան դաշտավայրը
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿԸ: Արենիի և Սապերավիի խառնուրդ
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՄՍԱԹԻՎԸ: հոկտեմբերի սկիզբ
ԿԼԻՄԱՆ: խիստ ցամաքային: Խաղողի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1000 - 1500 մետր բարձրության վրա:
ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ: միջինը 6 տոննա/հա խաղողի արտադրություն:
ԳԻՆՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: խաղողաքաղը ձեռքով : Խաղողի ընդունման ժամանակ ընտրության սեղանին վերջին խիստ տեսակավորում: Երկշաբաթյա ալկոհոլային խմորում և 26˚C մինչև 28˚C ջերմաստիճանի տակ թրմեցում չժանգոտվող պողպատից պահամանում: Բնական խնձորակաթնային (մալոլակտիկ) խմորում չժանգոտվող պողպատից պահամանում:
ՀՆԵՑՈՒՄԸ: 16 ամիս ֆրանսիական կաղնե տակառներում:
ՀԱՄՏԵՍՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ: այս գինին առաջարկում է մրգային (բալ, խաղող, սալոր, մոշ) և կաղնու տակառի բույրերի (վանիլին, մատուտակ, մեղրաբլիթ) կատարյալ համադրություն՝ հաճելի ծաղկային բույրի հետ միասին: Այս գինին բավական տպավորիչ է դառնում բերանում իր լիակատար կառուցվածքով՝ համտեսից հետո թողնելով հարուստ և երկարատև համ:
ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ: գառան մսով նախուտեստ, միս սոուսով, տապակած ընտանի թռչուններ, փափուկ պանրի տեսակներ, գինու մեջ՝ ելակ կամ դեղձ:
ՄԱՏՈՒՑՄԱՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ: 16°C - 18°C

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար