HelpMe.am - Երևանի, Հայաստանի լավագույն ռեստորաններ, հյուրանոցներ, տեսարժան վայրեր

HELPME.AM կայքի օգտագործման համաձայնագիր

«ՀԵԼՓ ՄԻ» ՍՊԸ հանդիսանալով  HELPME.AM կայքի ադմինիստրատոր, անսահմանափակ թվով մարդկանց տրամադրում է տվյալ կայքի ծառայություններից օգտվելու իրավունք՝ ստորև նշված կանոնների համաձայն: Սույն կայքից, գեթ մեկ անգամ որևէ ծառայությունից օգտվելը կհամարվի կայքի օգտագործման համաձայնագրի պայմանների անվերապահ ընդունում:

Սույն համաձայնագրում օգտագործվող եզրույթները և հասկացությունները
1.1. Կայք` տեղեկատվական ռեսուրս, որը տեղադրված է «Ինտերնետ-Համացանց» կոչվող տեղեկատվական ցանցում, HELPME.am դոմենային անվամբ հասցեում` ներառելով ներկայիս և ապագայում ավելացվող ենթադոմենային հասցեններով տեղադրված կայքերը, ծրագրերը, տվյալների շտեմարանները, ինչպես նաև ադմինիստրատորի կառավարման ներքո գտնվող և դրանց հետ առնչվող ծրագրերը, տվյալների շտեմարանները, որոնք տեղադրված են նշված ցանցից դուրս, սակայն ապահովում կամ օժանդակում են կայքի բնականոն գործունեությանը:
1.2. Ադմինիստրացիա` HELP ՍՊԸ, որի կառավարման ներքո են գտնվում HELPME.AM դոմենային անվամբ  հասցեում գտնվող ռեսուրսները:
1.3. Օգտատեր՝ ցանկացած անձ, որը գեթ մեկ անգամ օգտվել է կայքի որևիցե ծառայությունից:
1.4. Հեղինակ՝ օգտատեր, որը գրանցվել է կայքում, այնտեղ ինչ-որ կարծիք կամ առաջարկ է տեղադրել: Հեղինակը, կայքում իր կարծիքը կամ առաջարկը տեղադրելով, տալիս է իր անվերապահ համաձայնությունը իր կողմից տեղադրված ցանկացած տեսակի նյութի՝ տեղադրման պահից սկսած, բոլոր իրավունքներն, առանց սահմանափակումների, կայքի ադմինիստրացիային փոխանցելու համար, որը ձեռք է բերում դրանք իր հայեցողությամբ ցանկացած եղանակով, տեսքով օգտագործելու իրավունք:
1.5. Կարծիք` հեղինակի կողմից սույն կայքում ստեղծվող/տեղադրվող/  տեղեկատվական նյութ, որն առաջացել և հիմնվում է սեփական փորձի հիման վրա՝ որևէ ապրանքի գնման կամ ծառայությունից օգտվելու հետևանքով:
1.6. Օգտագործման համաձայնագիր՝ սույն համաձայնագիրն է, որը համարվում է կնքված օգտատիրոջ և ադմինիստրացիայի միջև՝ ցանկացած օգտատիրոջ կողմից, կայքի որևէ ծառայությունից գեթ մեկ անգամ օգտվելու պահից:
1.7. Գրանցում ՝ Օգտատիրոջ կողմից իրեն նույնականացման հնարավորություն տվող տեղեկության տրամադրումը, որի հիման վրա ստեղծվում է օգտատիրոջ գրացման հաշիվը:
1.8. Գրանցման հաշիվ (ակկաունթ)՝ Օգտատիրոջ գրանցման տվյալների ընդհանրությունն, որը տալիս է օգտատիրոջը նույնականացնելու հնարավորություն: Պահպանվում է կայքի հետ առնչվող տվյալների բազայում, որը ենթակա չէ տրամադրման երրորդ անձանց՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
1.9. Մուտքանուն (լոգին)՝  Գրանցման հաշվի եզակի անուն, որը  որոշվում է միայն օգտատիրոջ կողմից: Որպես մուտքանուն կարող է օգտագործվել օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն:
1.10. Գաղտնաբառ՝ միայն օգտատիրոջ կողմից որոշվող նիշերի գաղտնի համակցություն, որն օգտագործվում է օգտատիրոջ կողմից կայք մուտք գործելու համար:

Հիմնական դրույթներ
2.1.  Ադմինիստրացիան օգտատերերին առաջարկում է օգտվել կայքի հնարավորություններից՝ ըստ տվյալ համաձայնագրում ներառված կանոնների:
2.2. Օգտագործման համաձայնագիրը համարվում է կնքված և գործում է անժամկետ՝ օգտատիրոջ կողմից կայքի որևէ ծառայությունից օգտվել սկսելու պահից:
2.3. Օգտագործման համաձայնագիրը կարող է փոփոխվել ադմինիստրացիայի կողմից կայքի օգտագործման պայմանների բարելավման նպատակով:
2.4. Օգտագործման համաձայնագրի տվյալ պահին կիրառվող տարբերակը միշտ հասանելի է օգտատերերին:
2.5. Օգտագործման համաձայնագրի նոր, փոփոխված տարբերակը սկսում է գործել կայքում հրապարակելուց /տեղադրելուց/ անմիջապես հետո: Նոր, փոփոխված տարբերակը տեղադրելուց առաջ կայքում հրապարակվում է համապատասխան ծանուցում:
2.6. Օգտատերը համարվում է ամբողջությամբ իրազեկված և ընդունում է Օգտագործման համաձայնագրի կանոնները այն պահից, երբ սկսում է օգտվել կայքի որևէ ծառայությունից:
2.7. Օգտագործման համաձայնագիրն ընդունվում և կիրառվում է ամբողջությամբ՝առանց որևէ բացառությունների:
 2.8. Օգտագործման համաձայնագրի կանոններից որևէ մեկի հետ չհամաձայնող օգտատերը  զրկվում է կայքից օգտվելու իրավունքից, իսկ եթե վերջինս այնուհետև շարունակում է օգտվել կայքից, ապա այդ դեպքում համարվում է, որ օգտատիրոջ կողմից օգտագործման համաձայնագրի բոլոր պայմանների ընդունվել են:
2.9. Օգտագործման համաձայնագիրը  համապատասխանում է ՀՀ-ում գործող օրենսդրությանը:

Օգտատիրոջ գրանցումը
3.1. Կայքի ծառայություններից ամբողջական օգտվելու համար օգտատիրոջ գրանցումը պարտադիր է:
3.2. Գրանցման համար օգտատերը պարտավոր է՝
3.2.1 Տրամադրել գրանցման ճիշտ տվյալներ և դրանք մշտապես պահել թարմացված վիճակում:
3.3. Օգտատիրոջն արգելվում է՝
3.3.1. Տրամադրել գրացման սխալ տվյալներ.
3.3.2. Գրանցել /ստեղծել/ այլ անձանց համար /փոխարեն/ գրանցման հաշիվ, առանց տվյալ անձանց կողմից լիազորագրի կամ գրավոր համաձայնագրի.
3.3.3.Գրանցել մեկից ավելի գրանցման հաշիվներ:
3.4. Ադմինիստրացիան, ՀՀ գործող օրենսդրության, սույն կանոնների խախտման կասկածի դեպքում, իրավունք ունի մերժել ցանկացած տեսակի գրանցում, հեռացնել արդեն իսկ գրանցված ցանկացած հաշիվ՝ առանց պարզաբանման և ծանուցման:
3.5. Օգտատերը ինքնուրույն է որոշում իր մուտքանունը և գաղտնաբառը: Ադմինիստրացիան իրավունք ունի կիրառել սահմանափակումներ մուտքանունի և գաղտնաբառի համար:
3.6. Օգտատերը, մուտքանվան և գաղտնաբառի գաղտնիության պահպանման համար պատասխանատվություն է կրում անձամբ, բացի այդ օգտատերը իրավունք չունի դրանք տրամադրել այլ անձանց:
3.7. Երրորդ անձանց կողմից իր մուտքանվան և գաղտնաբառի օգտագործման կասկածի դեպքում, օգտատերը պետք է այդ մասին անհապաղ հայտնի կայքի ադմինիստրացիային:  
3.8. Կայքում գրանցված ցանկացած օգտատիրոջ մուտքանվան և գաղտնաբառ կրողի կողմից կայքում կատարված բոլոր գործողությունները համարվում են կատարված հենց նույն օգտատիրոջ կողմից, քանի դեռ չի ապացուցվել հակառակը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն օգտատերը ադմինիստրացիային կամ ՀՀ լիազոր մարմնին հայտնել է, որ իր մուտքանունը և գաղտնաբառը օգտագործվում է այլ անձի կողմից:

Օգտատիրոջ պարտականությունները
4.1. Պահպանել ՀՀ օրենսդրությունը և սույն համաձայնագրի կանոնները:
4.2. Տրամադրել գրանցման ժամանակ պահանջվող տեղեկությունները ճշգրիտ, ամբողջական և բավարար, պահպանել դրանք թարմացված վիճակում:
4.3. Այլ անձանց կողմից իր մուտքանվան և գաղտնաբառի կիրառման դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել ադմինիստրացիային, ինչպես նաև տեղեկացնել ադմինիստրացիային այլ անձանց կողմից սույն կանոնների խախտման ցանկացած դեպքի մասին:
4.4. Զերծ մնալ այնպիսի տեղեկությունների հրապարակումից, որոնք կարող են ՝
4.4.1. Վարկաբեկել որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:  
4.4.2. Պարունակում են բռնության կոչեր, ցանկացած մարդու խտրականություն՝ ելնելով նրա ռասայական, ազգային, կրոնական, էթնիկ, սեռական, սոցիալական պատկանելիությունից :
4.4.3. Խախտել երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները:
4.4.4. Որևէ ձևով խախտել ՀՀ օրենսդրությունը և միջազգային նորմերը:
4.5. Զերծ մնալ ցանկացած հղումների տեղադրումից, որոնք պարունակում են սույն համաձայնագրի 4.4.  կետում արտացոլված արգելքները:
4.6. Կայքում, սույն համաձայնագրի  4.4. կետում նշված տեսակի տեղեկատվության հայտնաբերման դեպքում, անհապաղ հայտնել ադմինիստրացիային:

Մտավոր սեփականության իրավունք
5.1. Օգտատիրոջը արգելվում է որևէ ձևով տեղադրել  տեղեկություններ, որոնք կխախտեն երրորդ անձանց մտավոր սեփականաության իրավունքը:
5.2. Օգտատերը, կայքում, իր կողմից ցանկացած հրապարակված նյութի նկատմամբ, իրավունքի փոխանցման հիմքով,  ադմինիստացիային թույլ է տալիս այն իր հայեցողությամբ ցանկացած եղանակով օգտագործել կայքի գործունեության շրջանակներում:
5.3. Ադմինիստրացիան իրավունք ունի արգելափակել, տեղափոխել և հեռացնել,  առանց զգուշացման, ցանկացած տեսակի նյութ՝ անկախ այն համգամանքից, թե այն ինչ որ մեկի մտավոր սեփականությունն է, թե՝ ոչ:
5.3.1 Կայքում հրապարակված ցանկացած տեղեկություններ, գրառումներ, կարծիքներ, որոնք ադմինիստրացիայի կարծիքով խախտում են ՀՀ օրենսդրությունը, կամ սույն համաձայանգրի կետը կամ կետերը:  
5.3.2. Օգտատերերի կողմից հրապարակված հաղորդագրությունները,  տեղեկությունները, կարծիքները և այլ գրառումները, որոնք մտավոր սեփականության ոչ իրավաչափ օգտագործում են:
5.3.3. Օգտատիրոջ գրանցման հաշիվը, ում գործողություններով խախտվել է որևէ անձի մտավոր սեփականության իրավունքը:
5.4. Ադմինիստրացիան թույլատրում է օգտատերերին կատարել հղումներ կայքի նյութերին՝ պարտադիր նշելով նյութի սկզբնաղբյուրը:
5.5. Կայքի բնականոն աշխատանքին, կոդերին ցանկացած միջամտություն, ձևափոխում համարվում է ցանցահենություն, և ադմինիստրացիային տալիս է համապատասխան հաղորդմամբ իրավապահ մարմիններին դիմելու իրավունք՝ տրամադրելով այդպիսի օգտատիրոջ տվյալները:  

  6. Պատասխանատվության սահմանափակում
6.1. Օգտատերը օգտվում է կայքից իր պատասխանատվությամբ: Ամբողջ ֆունկցիոնալը տրամադրվում է «ինչպես կա» (как есть, as is), առանց ակնհայտ կամ ենթադրյալ երաշխիքների:
6.2. Հեղինակը երաշխավորում է, որ իր կողմից հրապարակված կարծիքները, տեղեկությունները և այլ նյութերն իր մտավոր գործունեության արդյունքն են և չեն պարունակում այլ անձանց մտավոր սեփականությունը, ինչպես նաև որ դրանք բխում են իր՝ օգտատիրոջ սեփական փորձից:  
6.3. Ադմինիստրացիան չի երաշխավորում կայքի անխափան, անընդմեջ աշխատանքը, ինչպես նաև չի երաշխավորում օգտատիրոջ անձնական տեղեկությունների լիարժեք պաշտպանվածությունը ցանցահենային գրոհներից, սակայն երաշխավորում է, որ ողջամտության սահմաններում, կձեռնակի համապատասխան միջոցներ՝ օգտատերերին դրանցից պաշտպանելու համար:
6.4. Ադմինիստրացիան չի երաշխավորում կայքում տեղադրված տեղեկությունների ճշտությունը, արժանահավատությունը, ինչես նաև այլ ռեսուրսներում տեղադրված տեղեկությունների արժանահավատությունը և ճշտությունը, որոնց հղումները առկա են կայքում:  
6.5. Ադմինիստրացիան ոչ մի դեպքում չի կարող կրել պատասխանատվություն կայքում տեղադրված տեղեկատվության և այլ ռեսուրսների հղումներում առկա տեղեկատվության պատճառով  կրած վնասների համար:  
6.6. Ադմինիստրացիան չի կրում պատասխանատվություն օգտատիրոջ և երրորդ անձանց դեմ ցանկացած, անուղղակի, ուղղակի, պատահական վնասի, այդ թվում բաց թողնված օգուտի համար, որը կապված է կայքի գործունեության հետ:  
6.7. Ադմինիստրացիան ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները օգտատերերի, երրորդ անձանց իրավունքների, նրանց մասին տեղեկատվության, նրանց իրավունքների պաշտպանման, հնարավոր նյութական և ոչ նյութական վնասներից զերծ պահելու համար, սակայն դա չի կարող երաշխիք հանդիսանալ նման երևույթներից խուսափելու համար:  
6.8. Իրավատերերի պահանջով, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ադմինիստրացիան  հնարավորինս արագ հեռացնում է այն նյութը, որը առաջացնում է իրավատիրոջ իրավունքների խախտում:  
6.9  Ադմինիստրացիան, իր հայեցողությամբ, իրավունք ունի արգելափակել ցանկացած օգտատիրոջ, մերժել տեղեկատվության հրատարակումը, կամ հեռացնել ցանկացած նյութ, հրապարակում, տեղեկություն կայքից, առանց հետագա բացատրությունների:

         7. Այլ պայմաններ
7.1. Օգտատերն իրավունք ունի`
7.1.1. Կայքն օգտագործել սույն համաձայնագրի կանոններին համապատասխան.  
7.1.2. Կայքի էջերի նախատեսված համապատասխան տեղերում տեղադրել կարծիքներ, տեղեկություններ և ՀՀ օրենքներին և սույն համաձայնագրի պահանջներին, ինչպես նաև միջազգային նորմերին չհակասող այլ նյութեր:
7.2. Օգտատիրոջն արգելվում է՝
7.2.1 Օգտագործել կայքում, այդ թվում՝ այլ կայքերում տեղադրված, զանգվածային լրատվամիջոցների և ցանկացած այլ աղբյուրների ցանկացած նյութեր՝ առանց սույն կայքի, որպես սկզբնաղբյուրի հղման:
7.2.2 Միջամտել կայքի բնականոն գործունեությանը:
7.2.3 Կատարել զանգվածային նամակագրություն կայքի այլ օգտատերերին:
7.2.4 Տեղադրել կայքում  սույն համաձայնագրի պայմաններին չհամապատասխանող տեղեկություններ, նյութեր, այդ թվում՝ վիրավորական խոսքեր, բռնության կոչեր, մեծահասակների համար նախատեսված՝ 18+, էրոտիկ, պոռնոգրաֆիկ բնույթի, քաղաքական և կրոնական նյութեր:
7.2.5 Տեղադրել քիչ ինֆորմատիվ, քաջ հայտնի տեղեկություններ, ինչպիսիք են ծառայությունների և ապրանքների պաշտոնական տվյալները:
7.2.6 Օգտագործել կայքը, կայքում տեղադրած նյութերը նախատեսված նպատակներից դուրս:
7.2.7 Օրենքի խախտմամբ հավաքել, մշակել և կիրառել այլ անձանց անձնական տվյալները:

 8. Անձնական տվյալներ
8.1. Օգտատերը տալիս է իր համաձայնությունը, որ ադմինիստրացիան մշակի  տրամադրված տեղեկությունները:
8.2. Օգտատերը համաձայնվում է, որ ադմինիստրացիան մշակի անձնական տվյալները հետևյալ նպատակներով ՝
8.2.1 Օգտատիրոջը անհատականացված գովազդի տրամադրման  համար:
8.2.2 Օգտատերերի կարծիքների մասին լիարժեք տեղեկատվության համար:
8.2.3 Վիճելի իրավիճակների դեպքում, օրենքով սահմանված պայմաններով, օգտատերերի և իրավատերերի հետ կապի ապահովման համար:
8.3. Օգտատերերի անձնական տվյալների մշակումը կատարվում է ՀՀ օրենսդրության սահմաններում, օգտատերերի, իրավատերերի, հասարակության առջև ադմինիստրացիայի պարտականությունների կատարման համար:
8.4. Սույն կայքի` հանրությանը հասանելի ցանկացած հատվածում հրապարակելով ինչ որ տեղեկատվություն, որոնք պարունակում են օգտատիրոջ անձնական տվյալները՝ օգտատերը հայտնում է իր համաձայնությունն իր անձնական տվյալները ցանկացած եղանակով մշակելու համար, որը նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ, ընդ որում, ներառելով, սակայն չսահմանափակվելով այնպիսի եղանակներով, ինչպիսիք են՝  Ադմինիստրացիայի կողմից հավաքագրումը, գրառումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը (թարմացումը, փոփոխումը), դուրս բերումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը, տրամադրումը, մուտքը), դիմազրկումը, արգելափակումը, հեռացումը, անձնական տվյալների վերացումը), բացի այդ օգտատերը գիտակցում է, որ ադմինիստրացիայի կամքից անկախ,  վերը նշված տեղեկատվությունը հետագայում կարող է տարածվել կայքի այլ օգտատերերի, որոնման համակարգերի, տեղեկությունների հավաքման ավտոմատացված և այլ համակարգերի կողմից:
8.5. Ադմինիստրացիան իրավունք ունի պահանջել օգտատիրոջ մասին տեղեկություններ՝ օգտատիրոջ տրամադրված տվյալների ճշտման նպատակով:
8.6. Ադմինիստրացիան կիրառում է բոլոր հնարավոր միջոցները, բայց չի երաշխավորում օգտատերերի անձնական տեղեկությունների պաշտպանման համար երրորդ անձանց կողմից դրանց ապօրինի օգտագործումը:  

 9. Գովազդի ստացման համաձայնություն
9.1. Օգտատերը տալիս է իր համաձայնությունը գովազդային հաղորդագրությունների, նամակների և այլ ծանուցումների ստացմանը:
9.2. Օգտատերը կարող է հրաժարվել գովազդային հաղորդագրություններ, նամակներ ստանալուց՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով ադմինիստրացիային:
 
 10. Cookie ֆայլերի օգնությամբ անհատական տեղեկությունների մշակում
10.1 Cookie ֆայլերը, որոնք հաղորդվում են HELP ծառայության կողմից օգտատիրոջ սարքավորումներին և հակառակը, կարող են օգտագործվել օգտատիրոջն անհատականացված ծառայություններ մատուցելու և ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով:
10.2 Օգտատերը գիտակցում է, որ իր կողմից համացանցում կայքեր այցելելու համար օգտագործվող սարքերը և ծրագրերը կարող են սահմանափակումներ ունենալ կամ դնել Cookie ֆայլերի օգտագործման վրա, ինչպես նաև ինքնաբերաբար հեռացնել այդ ֆայլերը (որոշակի կայքերի կամ բոլոր կայքերի համար):
10.3  HELP-ը իրավունք ունի սահմանել, որ որոշակի Ծառայության մատուցումը հնարավոր է միայն Օգտատիրոջ կողմից Cookie ֆայլերի ընդունման և ստացման դեպքում:
10.4    Cookie ֆայլերի կառուցվածքը, դրա բովանդակությունը և տեխնիկական չափանիշները սահմանվում են HELP-ի կողմից և կարող են փոփոխվել առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու:

 11. Եզրակափակիչ դրույթներ
11.1. Դատարանի կողմից սույն համաձայնագրի որևէ մասի, կետի, դրույթի անվավեր ճանաչումը չի հանգեցնում սույն համաձայնագրի մնացած մասերի ուժը կորցնելուն:
11.2. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով  կամ դատական  կարգով:
11.3  Սույն համաձայնագրի տարբեր լեզուների մեջ տարբերությունների դեպքում հայերենը համարվում է գերակա:
Տվյալ համաձայնագրի այլ լեզուների հետ տարընթերցման դեպքում հայերենը համարվում է գերակա: