HelpMe.am - Երևանի, Հայաստանի լավագույն ռեստորաններ, հյուրանոցներ, տեսարժան վայրեր

Ինչպես գրել կարծիք helpme.am կայքում

Դրա համար անհրաժեշտ է՝

  1. Գրանցվել կայքում: Դրա համար անհրաժեշտ է մտնել Գրանցվել բաժինը, որը գտնվում է կայքի աջ վերին անկյունում, և գրանցվել կամ էլեկտրոնային փոստի հասցեով, կամ սոցիալական ցանցերի միջոցով:                                                           
  2. Մտնել կայք Ձեր մուտքանվամբ (լոգինի միջոցով) Մուտք  բաժին, որը գտնվում է կայքի աջ վերին անկյունում: Արդյունքում Մուտք բառի փոխարեն կհայտնվի Ձեր մուտքանունը (լոգինը), իսկ սմարթֆոնների վրա՜ Ելք բառը:
  3. Գտնել կայքում Ձեզ հետաքրքրող օբյեկտը: Այդ էջում կարող եք գնահատել տվյալ օբյեկտը 5 բալային համակարգով, թողնել Ձեր կարծիքը և սեղմել Ուղարկել կոճակը: Եթե Ձեր կարծիքը համապատասխանում է helpme.am կայքի Օգտագործման համաձայնագրին և Կարծիքին ուղղված պահանջներին, ապա 24-48 ժամվա ընթացքում Ձեր կարծիքը կտեղադրվի կայքում:

Մյուս ընթերցողների համար հետաքրքիր կարծիք գրելու մասին

            Մյուսների համար հետաքրքիր լինելու համար կարծիքը պետք է լինի ինքնատիպ, այսինքն հիմնված հեղինակի սեփական փորձի վրա և պարունակի պիտանի տեղեկություններ: Օրինակ՝ ռեստորանի մասին կարծիք գրելուց կարելի է գնահատել խոհանոցի որակը, ընդհանուր մթնոլորտը, սպասարկաման մակարդակը, կահավորումը, պատմել ռեստորանի ուժեղ կողմերի և բացթողումների մասին:

            Բացի այդ, կարծիքը պետք է լինի անկողմնակալ: Հեղինակը չպետք է գրի կարծիք իր կամ իր հարազատներին պատկանող, ինչպես նաև մրցակից կազմակերպության մասին:

            Կարծիքը պետք է օգնի այլոց կատարել ճիշտ ընտրություն, նմանատիպ ծառայություն կամ ապրանք ընտրելիս: Այդ պատճառով կարծիքը, չպետք է պարունակի կոմերցիոն, գովազդայի տեղեկատվություն, հղումներ այլ կայքեր:

            Կարծիքում զետեղված տեղեկությունները էլ ավելի ընկալելի են դարձնում տեսողական զգացումներ փոխանցող ֆոտոնկարները: