ԱՄԲԵՐԴ Հյուրանոց - HelpMe.am

ԱՄԲԵՐԴ Հյուրանոց

№ 1-ը 1-ից - Հյուրանոցներ - Բյուրական գյուղ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մ բարձրությամբ: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներվ՝ Ամբերդ ամրոց 7-րդ դար, Քարի լիճ, Արշակունիների դամբարան 4-րդ դար, Տեղերի վանք 10-րդ դար և այլ պատմամշակութային ու տեսարժան վայրեր: Հյուրանոցը կազմակերպում է նաև տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:
Հյուրանոցում առկա է երկու լողավազան (բացօթյա և փակ), ասիական և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան, լվացքատուն, տասներկու համարներ ՝ մեկ Luxe համար, մեկ ընտանեկան համար, տաս երկտեղանի համարներ, որոնցից մեկը նախատեսած է սահմանափակ կարողություններվ մարդկանց համար: Բոլոր համարներում առկա է պատշգամբ, մինի բար, LCD հեռուստացույցեր, արբանյակային ալիքներ, աշխատասեղան, սեղանիկ, լոգասենյակ ՝ անհրաժեշտ հիգիենայի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ, հողաթափեր, սրբիչներ և գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցի համարներում և շենքի ներսում առկա է անվճար Wi-Fi հասանելիություն: Լողավազանները անվճար են հյուրանոցի հյուրերի համար ժամը 10:00-20:00, իսկ ժամը 20:00-ից սկսած գործում է VIP ծառայություն՝ նախնական պատվերով:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար