


Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի - Կիրակի՝ 11:00 - 23:00
«Չերքեզի ձոր» ռեստորանն՝ իր փորձառու խոհարարների ու մատուցողների կազմով, միաժամանակ կարող է սպասարկել 300 հաճախորդի՝ առաջարկելով ձկան բազմազան տեսականի՝ թառափ, Սևանի իշխան, ծիածանային իշխան, սպիտակախայտ, կարմրախայտ, որոնք մատուցվում են խաշած կամ թոնիրում խորոված ձեւերով։ Մատուցվում է նաեւ երեք տեսակի ձկնկիթ՝ դեղին, կարմիր, նարնջագույն։ «Չերքեզի ձորի» հպարտությունը իշխանի ձկնկիթն է։ Ռեստորանն ունի նաեւ հացի արտադրություն։ Շիրակի դաշտավայրի կարմրահատ ցորենից թխված լավաշն ու բոքոնը եւ տարեկանի հացն էկոլոգիապես մաքուր կերակրացանկի կարեւոր բաղադրիչներն են։ Իսկ ձորի բարձունքներից հավաքված ուրց ու դաղձի թեյը, որ մատուցվում է բնական մեղրով կամ ձորի չիչխանից պատրաստվող մուրաբայով, ամբողջացնում է համային զգացողությունը։
-
1
-
30 10
-
44 9
Armen Harutyunyan Կարծիքը դուր եկավ: 1
-
4 3
Zhora Petrosyan Կարծիքը դուր եկավ: 1
Գյումրվա 10000 պարծանքներից մեկը
Շատ հրաշալի վայր, արագ ու մարդամոտ սպասարկում Որպես բնիկ Գյումերցի,հաճաղ Երևանցի ընկերներիս հրավիրում եմ «Չերքեզի ձոր», ճաշակելու բնական ճանապարհով աճեցված ձկնատեսակներ, ինչպես նաև «Չերքեզի ձոր»-ի խոհանոցի մնացած համեղ սննդատեսակները, P.S. Դժվարը առաջին անգամ գնալն է, հետո կդառնա սովորություն
Mikael Verdyan
Բնության գրկում Գյումրվա կոլորիտով
Հիանալի ու հետքրքիր վայր է, համեղ ուտելու ու հանգիստը վայելելու համար: Բնության գրկում միաժամանակ Գյումրի քաղաքի մեջ է գտնվում այս հիանալի վայրը:
Երկար տարիներ է, ինչ ծանոթ եմ "Չերքեզի ձոր" ծկնաբուծարան-ռեստորանային համալիրին: Առաջին անգամիղ ի վեր միշտ կարողացել են շատ համեղ ուտելիք մատուցել:
Ձկները աճեցվում են տեղում, սառը, հոսող ջրի մեջ: Դրանով է պայմանավորված տիղմի համի բացակայությունը, համեղ, յուղալի ձկան մսի առկայությունը տվյալ ռեստորանում: Այդ ամենը տեղի է ունենում տուրիստի-հյուրի աչքի առաջ: Ռեստորանի տարածքում գտնվող ավազաններում անձամբ, ձեր աչքով կարող եք տեսնել տարբեր տարիքի ձկներ, մանրաձկից, մինչև արդեն ուտելու համար:
Իհարկե այդ ամենի գումարվում է խոհարարների հմուտ աշխատանքը:Հաճելի զարմացնում է նաև յուրօրինակ ձկների տեսականին՝
Այս անգամ նաև տեսա, որ ավելանում են զբաղմունքի ու զվարճանքի հետաքրքիր նորույթներ՝
Այնպես, որ պետք է լինել անպայման Հայաստանում, այցելել Գյումրի, համտեսել Չերքեզի ձորի ձկնային տեսականին, հետո արդն խորհել լավագույն ռեստորանը որն է, որ այցելել ես: