ՌԻՊԱ Առողջարան - HelpMe.am

ՌԻՊԱ Առողջարան

№ 47-ը 47-ից - Հյուրանոցներ - Ծաղկաձոր
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Կեչառեցու փող.
+374 91 413014, +374 93 413016
http://www.ripa.am ; https://www.facebook.com/RipaTsakhkadzorSanatorium/

Ռիպա հանգստյան տան գեղեցիկ եւ հարմարավետ կահավորված սենյակները, համեղ, սննդարար ու բազմատեսակ սնունդը, չքնաղ անտառը, Ձեր լիարժեք հանգստի լավագույն գրավականն են:
Հանգստյան տունը գտնվում է Երևանից 52 կմ հեռավորության վրա Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում` ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Ծաղկունյաց լեռների հովտում տեղավորված հանգստյան տունը` շրջապատված է սաղարթախիտ անտառով: Պատուհանի առջեւ բացվում է 11-րդ դարում կառուցված Կեչառիս վանքի չքնաղ տեսարանը, եւ բնակիչներին հասանելի են պատարագի հոգեթով հնչյունները:
Ռիպա-ն ոչ միայն հանգստյան տուն է, այլ նաև առողջարան: Այն ապահոված է լավ սարքավորումներով, կահավորված բուժական լաբորատորիաներով, ունի ինգալացիոն, պարաֆինաբուժման, մերսման, պսիխոթերապիայի, բուժիչ ֆիզկուլտուրայի կաբինետներ:
Այստեղ կարող եք անցկացնել կոլեկտիվ միջոցառումներ, նիստերի դահլիճը ձեր տրամադրության տակ կլինի ամենատարբեր հանդիպումների համար:
Ռիպա հանգստյան տունը հիանալի պայմաններ է ստեղծում լեռնադահուկային սպորտի համար:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար