Հյուրանոց ԼԱԼԱՆԵՐ - HelpMe.am

Հյուրանոց ԼԱԼԱՆԵՐ

№ 3-ը 4-ից - Հյուրանոցներ - Սիսիան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 29
+374 91 481606; +374 2832 6600; +374 2832 5600
http://www.lalahotel.am
"ԼԱԼԱՆԵՐ"-ը բարձրակարգ հյուրանոցային համալիր է, որը սկսել է գործել 2006 թ սկզբներից: Այն գտնվում է հարավային Հայաստանում, Սյունիքի մարզի, Սիսիան քաղաքում: Երեւան-Իրան, Երեւան-Արցախ երթուղիների կենտրոնական մասում տեղակայված Սիսիանը կարեւոր եւ հարմար հանգրվան է զբոսաշրջիկների եւ այլ այցելուների համար: Լինելով Սյունիքի հյուրանոցներից առաջնակարգը` "Լալաները" առաջարկում են ոչ միայն հյուրանոցային սպասարկում, այլ նաեւ տուրիստական եւ բիզնես ծառայությունների լայն շրջանակ: Հյուրանոցը ունի մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ, հարմարավետ կահավորված սենյակներ, ռեստորան, շոգեբաղնիքներ, ավտոկանգառ, բար եւ բացօթյա սրճարան: Գտնվելով Սիսիանի կենտրոնական հրապարակում, այն հարմար է ոչ միայն տուրիստական, այլ նաեւ բիզնես նպատակներով այցելուներին որպես հանգրվան ծառայելու համար:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար