ԱՄԲԵՐԴ - HelpMe.am

ԱՄԲԵՐԴ

star
5
comment 0
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է::
Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Այս ուշագրավ հուշարձանը ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր:
Մատուռ – գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ:
Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 4 1
    Juli Hovhannisyan
    star

    Հայաստանի հրաշալիքներից մեկը

    Հայ ժողովրդի պատմության վառ ապացույցներից մեկն է։ Գեղատեսիլ բնությամբ շրջապատված հրաշագեղ ամրոցը իր մեջ ներառում է հայերի անցյալը, ներկան և փառահեղ ապագան։ Անվերջ կարելի է խոսել ամրոցի գեղեցկության, շքեղության և իհարկե լավագույնս պահպանված լինելու մասին։ Կարծում եմ` ցանկացած Հայ պետք է այցելի այս ամրոցը, հիանա իր երկրի Հրաշքներից մեկով և գովաբանի այս չքնաղ ամրոցը։

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 17
    Mariam
    star

    Շնչակտուր անող վայր է․․․ ամենագեղեցիկ բնությունն է այս մասում։ ԱՆպայման այցելեք, հաստատ չեք փոշմանի

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1
    Ashot Mery
    star

    ????????????????????????????????☀️☀️☀️☀️

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1
    Hasmik Papyan
    star

    ????

    Աշխարհի հրաշալիքներից ևս մեկը

    facebook ok twitter vkontakte linkedin