


Չերրի մաֆ ակումբը նպաստում է համախմբել հաջողակ, ակտիվ և նպատակասլաց մարդկանց, ովքեր ձգտում են իրենց ինքնակատարելագործմանն ու մտահորիզոնի լայնացմանը: Այսօր ակումբի գլխավոր նպատակն է ինտելեկտուալ մաֆիա խաղը: Մաֆիան ոչ միայն խաղ է, այլ դա մեր վարքի հայելային արտացոլանքն է իրական կյանքում: Այս խաղը սովորեցնում է ոչ միայն գիտակցել ու թաքցնել զգացմունքներն ու հույզերը, մտքերն ու մտադրությունները, այլև ունակ է բացահայտելու խաղասեղանին իրական կյանքում առկա իրավիճակները, որով տալիս է հնարավորություն խաղացողներին տարբեր իրավիճակներում գտնել տարաբնույթ խնդիրների լուծման ուղիները: Չերրի ակումբի խաղերը անց է կացվում,ամեն օր. որի մասնակիցը կարող եք լինել նաև դուք:
Աշխատանքային ժամեր՝ 19:00-02:00
-
42 26
-
1 1
-
13 12
Sasha Grigoryan Կարծիքը դուր եկավ: 2
Հետաքրքիր ժամանց անցկացնելու վայր!!!
Մի վայր որտեղ կարող ես խաղալ ՄԱՖԻԱ հետաքրքիր և ինտելեկտուալ մարդկանց հետ, իսկ պապ ժամանակ անցկացնել սեղանի խաղեր խաղալով, և այդ ամենը անելիս վայելես նրբաճաշակ բարմենի կողմից պատրաստվատծ կոկտեյլը, իսկ եթե հանկարծ սովածանաս, խնդիր չի, խոհարարը կպատրաստի քո պատվիրածը հատուկ քեզ համար։
Spartak Petrosyan
Ունիկալ հետաքրքիր ժամանցի վայր
Սովորաբար դժվար է ընտրել, թե որտեղ վայելել երեկոն: Նոր հետաքրքիր մշակույթ է ձևավորվում՝ Հայաստանում, մասնավորապես դեռ Երևանում, սովորական ռեստորանների, սրճարանների ու բարերի կողքին սկսում են տարածում ստանալ և շատանալ ինտելեկտուալ ժամանցի վայրերը՝ խաղային ակումբները: Դրանց մեջ հաճելի վայր է Չերրի Մաֆ ակումբը: Այստեղ կարելի է այցելել միայնակ, հաստատ կգտնես հետաքրքիր խաղընկեր, ինչպես նաև կարելիէ այցելել խմբով, որին կտրամադրվի հարմար սենյակ, իրար հետ ինտելեկտով ու մտքի ճարպկությամբ մրցելու համար: Իսկ այս նկարը մեծ բավականություն պատճառեց ինձ: Իհարկե ավելի լավ կլիներ, որ ներքևում լիներ: