Զվարթնոց (հայերենից թարգմանաբար նշանակում է զվարթունների կամ երկնային զինվորների բազմություն) - հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է: 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:
Գտնվում է Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք: Արգելոց-թանգարանի անմիջապես մուտքի առջև, բարձր պատվանդանի վրա տեղադրված է արծվի հուշակոթող: Մուտքը վճարովի է:Արգելոց-թանգարանում այցելուների սպասարկման համար անցկացվում են էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

-
49 33
-
2 2
-
3 1
-
42 26
Spartak Petrosyan
Беглар Чрагян
Հրեշտակների տաճար
Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի եզրին կառուցված Զվարթնոց առաքելական տաճարը ոսկե տաճար է կարելի է ասել, քանզի այն կառուցվելով 7-րդ դարում մեծ պատմության հետք է թողել Հայաստանի մասին:Բայց Զվարթնոց այցելելու կարևորագույն պատճառներից մեկը այն է որ այս տաճարը կառուցվեց այն ժամանակ երբ Հայ ժողովուրդը գտնվում էր օտար երկրացիների տիրապետության տակ, ցավոք հիմա մնացել է միայն ավերակները բայց դա էլ բավական է որպիսի տեսնեք այդ ոսկե տաճարը ու հմայվեք թե նրա գեղեցկությամբ թե իր պատմությամբ, և վերջում կհամոզվեք որ Զվարթնոց անվան նշանակությունը համընկնում է նրա տեսքի հետ: