ԳԱՌՆԻ - HelpMe.am

ԳԱՌՆԻ

star
5
comment 0
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Գառնու տաճարը հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Այս հելլենիստական տաճարը կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:
Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։
Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից: Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 30 10
    Ani Saghatelyan

    Սիրուն Գառնի

    Գառնու տաճարը հին հայկական հեթանոսական տաճար է.Հայտնի է որ տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:Շաատ գեղեցիկ և ինքնատիպ վայր է'գեղեցիկ բնությամբ :Չի կարելի անտեսել ու չհիշել գառնեցիների պատրաստած շաաատ համեղ գաթաներն ու սուջուխները :Մի խոսքով յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է գտնվի այնտեղ: Միայն ափսոսում եմ ,որ մուտքը վճարովի է )15483470762891_958b72ac07c5bd3f8cb2d304e4c5fe1e.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 3 1
    Gayane Grigoryan

    super

    Shat hacheli ev hangstacnox vayr e,vortex cankacac mard,aravel evs turist gone mek angam petq e ayceli u tesni ayt hrashqutyun@ ir isk achqerov

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 2
    Sirush Sargsyan
    star

    Hiasqanch vayr, namanavand yerekoyan jamerin

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1
    Levon
    star

    Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա

    facebook ok twitter vkontakte linkedin