Էջմիածնի Մայր Տաճար - HelpMe.am

Էջմիածնի Մայր Տաճար

№ 2-ը 2-ից - Տեսարժան վայրեր - Էջմիածին
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Էջմիածնի Մայր տաճարը Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցն է: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:
2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 6 1
    Հասմիկ Մուրադյան

    Էջմիածնի վանական համալիր - տեսաֆիլմ

    http://japanarmenia.com/hy/the-monastic-complex-of-etchmiadzin/

    facebook ok twitter vkontakte linkedin