ԳԵՂԱՐԴ - HelpMe.am

ԳԵՂԱՐԴ

star
5
comment 0
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Գեղարդի վանք - միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 49 33
    Беглар Чрагян
    star

    Գեղարդի վանք

    Մի փոքր պատմեմ ստեղծման հրաշալի պատմության մասին : Մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։«Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայումհռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։Ես ինքս լսելով այս պատմությունները չկարողացա տեղս գտնել և գնացի այդ հրաշքը տեսնելու:15282887747819_547e84cf01c863657ceb0310881407aa.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 1
    Яврумян Моника
    star

    самое красивое место из всех, в которых я побывала. Приехав в Армению обязательно посетите Гегард. Я в восторге!!

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 61 25
    Nelly Khachatryan
    star

    If you are lucky enough to visit this gorgeous historical place in autumn you will be stunned by the harmony of the man-made wonder with the surrounding beauty of the nature. Even if you are not an artist take your time to cross the bridge behind the complex and find a cosy place under a tree and just look around- you’ll find your first inspiration to draw the picture of the stunning colors of the nature. Don’t forget your treat of national sweets on the way down.

    facebook ok twitter vkontakte linkedin