Ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում: Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Ա Լուսավորիչը: Ներկայիս վանական համալիրի մեջ մտնում են Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, պարիսպները` կից շինություններով:
17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:
Հասմիկ Մուրադյան Կարծիքը դուր եկավ: 1
Խոր Վիրապ վանական համալիր - տեսաֆիլմ
http://japanarmenia.com/hy/khor-virap-monastic-complex/