ՏԱԹԵՎ


Տաթևի վանք - միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:
-
30 10
-
1
-
1
-
1
Ani Saghatelyan
Տաթև
Մի գողտրիկ վայր որտեղ ցավոք սրտի դեռ չեմ եղել:Տաթևի վանքը միջնադարյան ամենահին համալիրներից է Հայաստանում։ Դե իսկ ճոպանուղու մասին էլ չասեմ ամենաերկարն է աշխարհում : Հուսանք բաղտ կվիճակվի և հնարավորություն կունենամ մոտակա ժամանակներս անզեն աչքով վայելելու Տաթևի չնաշխարհիկ բնությունը:Սա այն բացառիկ վայրերից է որտեղ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է լինի: