ՀԱՂԱՐԾԻՆ - HelpMe.am

ՀԱՂԱՐԾԻՆ

star
5
comment 0
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հաղարծին - 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։
Համալիրն ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է:Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։
1281 թ-ին տեր Հովհաննես ու տեր Սարգիս բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIIIդարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով: ուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է: Այն ուղղանկյուն դահլիճ է՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 2 2
    Лилит Айвазян Կարծիքը դուր եկավ: 1
    star

    ՀԱՂԱՐԾԻՆ...Հայաստանի ամեն մի եկեղեցական կոթող տարբերվում է մյուսից, սակայն նրանց ոգին մեկն է, որ կա յուրաքանչյուրիս մեջ: Ինձ բախտ վիճակվեց այցելել Հաղարծին ու տեսնել այն գեղեցկությունն, որն ստեղծում էին բնությունն ու հոգևոր տաճարը: Իմ խորհուրդը կցանկանայի տալ նրանց, ովքեր որ չեն եղել Հաղարծինում գնան ու տեսնեն, գնան ու զգան…15270574649208_d62ac41b48c137752345bffcae21a00f.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 2 2
    Armen Կարծիքը դուր եկավ: 3

    Հաղարծին ,.....Տավշո գանձ

    Հաղարծինը գտնվելով Տավուշի մարզում հանդիսանում է շատ կարևոր օղակ մարզում տուրիզմի զարգացման համար:Ես անձամբ ապրելով Տավուշի մարզում խորուրդ կտամ գեթ մեկ անգամ այցելել Հաղարծին ...Եթե առիթ ընձեռնվի ես կրկին կայցելեմ այդ գեղեցիկ վանական համալիր քանի որ այն իր մեջ խտացնում Տավշո բնությունը ..........ԵԿԵՔ ՏԱՎՈՒՇՇՇՇՇՇ

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 2 1
    Gayane Grigoryan Կարծիքը դուր եկավ: 1
    star

    Hrashali vayr

    Gexecik u hrashali vayr, ankaragreli bnutyun.

    facebook ok twitter vkontakte linkedin

  • 30 10
    Ani Saghatelyan Կարծիքը դուր եկավ: 1

    ok

    Shaat gexecik vayr bnutyan goxtrik mi ankyunum

    facebook ok twitter vkontakte linkedin