ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔ - HelpMe.am

ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔ

star
5
comment 1
№ 1-ը 2-ից - Տեսարժան վայրեր - Ալավերդի
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից է Հաղպատը - հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է 13-րդ դարին հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211 թվականի «Հաղպատի Ավետարանը»:
Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր: Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Սուրբ Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ 976-991 թվականներին։ Սուրբ Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ կառույցներում։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտարապետ Տրդատը:
XI-XIII դդ Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն,երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 1
    Nonna Avagyan
    star

    После реконструкции этот монастырь олицетворяет сочетание новых и старых элементов.Для меня это место действительно святое, так как меня там крестили и в моменты грусти или радости я всегда иду туда. Это не только монастырь, но там можно наслаждаться прекрасной природой.

    facebook ok twitter vkontakte linkedin