Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի գ. Սաղմոսավանում ՝ գյուղի արևելյան կողմում, Քասախ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:Ս. Սիոն եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988 թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000 թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:
Mariam Hovhannisyan Կարծիքը դուր եկավ: 1
Լավագույն վայրերից
Հրաշալի բնությամբ թերևս ամենահին և ամենալավ պահպանված եկեղեցիներից մեկն է,որտեղ կարելի բավականություն ստանալ,լիցքաթափվել ոչ միայն եկեղեցի այցելելուց,այլև բնության գրկում հանգստանալուց։