ԱԽԹԱԼԱ - HelpMe.am

ԱԽԹԱԼԱ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Ախթալայի վանական համալիրը և բերդը գտնվում են Լոռու մարզի Ախթալա գյուղում:
Ճիշտ օգտագործելով բնական դիրքը, Բագրատունի արքայատնից ճյուղավորված Կյուրիկյանները 10-րդ դարում այստեղ կառուցում են այս ամրոցը, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները։ Ամրոցը հայտնի էր Պղնձահանք անունով։ Ամրոցի տարածքում է գտնվում համանուն՝ Պղնձահանք վանքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ախթալայի վանք՝ բաղկացած երեք եկեղեցուց։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար