Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Սևանը համարվում է բարդրադիր քաղցրահամ լճերից մեկը: Մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։
Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:
-
3 1
-
1 1
-
6
-
49 33
Hasmik Hovhannisyan
Բնության գեղեցկություն
Ջուրը առեխծվածային երևույթ է..ջուրն օգնում է մաքրվել ոչ միայն ֆիզիկապես այլ նաև հոգեպես... Սևանը հայաստանի այն գողթրիկ անկյունն է որը մարդուն թույլ է տալիս հանգստանալ ֆիզիկական ու հոգևոր առումով..ջուրն այն կենարար ուժն է որը լիցքաթափում է մարդուն միևնույն ժամանակ լիցքավորելով անկարագրելի էներգիայով... Երբ պետք է կենտրոնանալ,երբ պետք է մտածել,երբ պետք է ստեղծագործել՝ պետք է գնալ Սևան... Սևանը գեղեցիկ է բոլոր եղանակներին...իր բոլոր գույներով... Իսկ Սևանավանքը աննկարագրելի գեղեցիկ է իր ճարտարապետական լուծումներով.ընդհանրապես վանքերի,եկեղեցիների,մատուռների խորհուրդը մեկն է՛ ինքնամաքրվել... և այս վայրը բնության ու մտքի թռիչքի թերևս ամենագեղեցիկ համադրությունն է... Հ.Գ Մենք լինելով փոքր երկիր ունենք շատ հրաշք վայրեր և որոնց հետագա լինելիությունը կախված է միայն ու միայն մեզանից,պետք է փայել ու փայփայել մեր անցյալի հիշողությունը..