ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ - HelpMe.am

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Ստեփանավանի Դենդրոպարկը, որը նաև հայնտի է որպես Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Այս այգին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1931 թվականին: Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։
Տարածքը կազմում է շուրջ 35 հա, որից 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։ Ընդհանուր առմամբ, այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։ Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։
1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 2
    Ira Ira
    star

    Անհնար է նկարագրել այս հրաշք բնության գեղեցկությունը բառերով։ Ես անցած ամռանն եմ եղել Դենտրոպարկում ու շատ տպավորված եմ։ Համոզված եմ Հայաստանի ամենագեղեցիկ ու հեքիաթային վայրերից մեկն է։ Խորհուրդ եմ տալիս հատկապես տուրիստներին , գտնվելով Հայաստանում անպայման այցելել ու վայելել բնության այս հրաշքը։15242978289709_069bc285d78d4a500390d59bf822cba4.jpg15242978468137_be8cbe7a1c3a70c7e4dde3642d5d9947.jpg15242978570665_3b26379c5a9ff0ef1efe8c8b8fc9d809.jpg15242978824511_83118045b46dd3a5d55bfc12d734c5e1.jpg15242978899119_05bcd0308bb39445919d796b084d49d7.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin