Ջերմուկի ջրվեժը գտնվում է Վայոց ձորի մարզում: Այն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում, որտեղից էլ ստացել է իր երկրորդ անվանումը՝ Ջրահարսի վարսեր:
ՋՐՎԵԺԻ ԼԵԳԵՆԴԸ
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին` գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Նյութերը - Ջերմուկ Թրավել, visitjermuk.am
Տրամադրեց - Նարեկ Միրզոյանը
-
49 33
-
61 25
Nelly Khachatryan Կարծիքը դուր եկավ: 2
Беглар Чрагян Կարծիքը դուր եկավ: 1
Ջերմուկի Ջրային աշխարհ
Ջերմուկի հետ կապված շատ հետաքրքիր տեղեկություններ կան թե Ջերմուկ վայրի և թե Ջերմուկ ըմպելիքի հետ: Ես ձեզ եմ ուզում այսօր ներկայացնել Ջերմուկ ըմպելիքի մասին և գուցե ինչոր բանով կօգնեմ որպիսի դուքել գնաք այնդեղ ու ոչ միայն տեսնեք այլ նաև վայելեք բնությունն: