ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ - HelpMe.am

ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հալիձորի բերդը, որը կոչվել է նաև Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ, հայկական ճարտարապետական համալիր է, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է 17-րդ դարի 1-ին կեսին, որպես անապատ։
18-րդ դարում Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով. հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք. հյուսիսից և հարավից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:
Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակումներին:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 44 9
    Armen Harutyunyan
    star

    Крепость воинской славы

    Бывший монастырь, который в 20-х гг. 18 века был укреплен и превращен в крепость Давид Беком. В 1727 г. у его стен произошло одно из самых значимых сражений в военной истории Армении. Благодаря мужеству и применению военной хитрости немногочисленным защитникам Алидзорской крепости под руководством Давид Бека и Мхитара Спарапета удалось разгромить османское войско, которое потеряло под стенами Алидзорской крепости более 13,000 воинов. Это место, где тебя переполняет чувство гордости за своих предков, которые своими выдающимися ратными делами восстанавливали фундамент потерянной армянской государственности.

    facebook ok twitter vkontakte linkedin