ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑ - HelpMe.am

ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Շուշին հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: Կառուցվել է 18-րդ դարում և պատկանել Վարանդայի տիրակալ Մելիք-Շախնազարյաններին:
Պարիսպների պատերը ձգվում են 2,5կմ. սկսվում են սարահարթի հարավ-արևմտյան մասում խոյացող բարձր ժայռերից, զառիվեր լանջերով իջնում են ձորը և արևելքից կրկին ձուլվում են ուղղաձիգ ժայռերի հետ: Շուշիի մնացած կողմերը պաշտպանված են զառիվեր ժայռերով:
Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր էին խաղացել ամրություններից հարավ գտնվող բազմաթիվ քարանձավները:

1826 թվականին Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1826-1828 թթ.) Շուշիի ամրոցը, որտեղ գտնվում էին ռուսական փոքրաթիվ կայազորը՝ գնդապետ Ռեուտի հրամանատարությամբ, և տեղացի հայ բնակչությունը, պաշարված էր 40.000 զինվորներից բաղկացած պարսկական բանակով: Շուշիի հերոսական պաշտպանությունը տևեց 47 օր: Չնայած բազմաթիվ հարձակումներին՝ պարսկական բանակին այդպես էլ չհաջողվեց գրավել ամրոցը, ինչը մեծ դեր խաղաց պատերազմի արդյունքի համար:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 13 7
    Ծովինար
    star

    facebook ok twitter vkontakte linkedin