ԼՈՌԻ ԲԵՐԴ - HelpMe.am

ԼՈՌԻ ԲԵՐԴ

star
5
comment 1
№ 1-ը 1-ից - Տեսարժան վայրեր - Ստեփանավան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Լոռու մարզում, Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը 1005-1020 թթ.։
1065 թվականին Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում:
1430 թվականին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։
1562-1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ 18-րդ դարի վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց:
Ամրոցը զբաղեցրել է 33հա տարածք և ծաղկում է ապրել 11-րդ դարի 2-րդ կեսին՝ դառնալով Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 2
    Ira Ira
    star

    Պատմամշակութային արժեք

    Լոռի բերդը Ստեփանավանի տեսարժան վայրերից է: Այն Հայաստանի պատմամշակութային կարևոր հուշարձաններից է, որը կառուցվել է 11-րդ դարի սկզբին և մինչև հիմա պահպանել է իր անառիկ տեսքը: Հոգևոր հանգստություն է պարգևում եկեղեցի-մատուռը՝ իր գեղեցիկ խաչքարերով: Հետաքրքիր են նաև բաղնիքներից մնացած ավազանները: Իսկ կիրճի ներքևի մասում գտնվում է միջնադարյան կամուրջը: Ես երևի այն մարդկանցից եմ ,ովքեր նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում ՝ վայելելով աննման բնությունն ու միևնույն ժամանակ բացահայտել մեր փոքրիկ Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Լոռի բերդ այցելել եմ նախանցյալ տարի և շատ եմ տպավորվել:Հայաստանի պատմամշակութային արժեքները լավ ճանաչելու համար խորհուրդ կտայի անպայման այցելել նաև Լոռի բերդ:1528279331232_0c2598c19560ff368eecb30ce397b388.jpg1528279339128_cd4d3bcb1738a870bad5d302a9dfbc21.jpg15282793464716_7d6a3332a5aa0148fb4d0463c84d9abf.jpg15282793546384_88e3527c3a2d000fc65b6a7688a4eebb.jpg1528279360306_8b316e83b18bd235fe9d2b87bbd38b05.jpg15282793674526_c26e78012cbf03cab0c28b9d169792ee.jpg15282793737889_4a91688c34bc323774cac7b1b8681763.jpg15282793811266_c2ef8fa35071ceb0eb86d4dc5bd742fb.jpg

    facebook ok twitter vkontakte linkedin