ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ - HelpMe.am

ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ

№ 258-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: Օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ 35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ, հայկական ամենախոշոր եկեղեցիներից է: Կազմված է եկեղեցուց և զանգակատնից:
Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է: Նրանում պահվել է ս. Գրիգորիսի Աջը:
Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել է 1981-1988-ին: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի: 1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին: Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին` Քրիստոսի Պայծառակերպության օրը:

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար