ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ - HelpMe.am

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

№ 202-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Երևանի սիրտը համարվող Հանրապետության հրապարակը նախագծել է հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924-1936 թթ.:
Չորս հիմնական շենքերի կառուցումը տևել է 1926-1958 թվականները: Կառավարության տան ճարտարապետը հենց Թամանյանն է, իսկ նրա մահից հետո՝ 1936 թվականից, հոր աշխատանքը 1952 թվականին ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը:
Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Արհմիությունների տունը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ Արտաքին Գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը:
Հրապարակի հինգերորդ ՝ Հայաստանի Պատմության Թանգարանի և Պատկերասրահի շենքը իր վերջնական տեսքը ստացել է 1975 թվականին ՝ Մարկ Գրիգորյանի նախագծով:
Ազգային պատկերասրահի շենքի առջև են գտնվում երգող շատրվաններ, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների վայրերից: Շատրվանները վերանորոգվել են 2007 թվականին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար