ՍԱՐԴԱՐԱՊԱՏ - HelpMe.am

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

№ 220-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin

Սարդարապատ հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին:
Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հենց ճակատամարտի վայրում կառուցվեց հուշահամալիրը: Այն կազմում են թևավոր ցուլերը և հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, երեք շարքով կախված զանգերից: Այն դաժան պայքարի օրերին զանգերը վեց օր շարունակ ղողանջում էին` ժողովրդին հանելով ազատագրական պատերազմի: Ղողանջը տարածվում էր ամբողջ Արարատյան դաշտավայրով:
Հայ մեծանուն ճարտարապետ Ռ. Իսրայելյանը նախագծել և Սարդարապատի հուշահամալիրից ձախ, փոքր բարձունքի վրա կառուցել է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը։

user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար