ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ - HelpMe.am

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

star
5
comment 1
№ 12-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Կոտայքի մարզում է գտնվում Գառնու ձորը, որը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 3
    Ռիտա Ջանոյան
    star

    Մեծն Մարտիրոս Սարյանը ասել է. «Մարդը բնություն է, բնությունը` մարդ»:Այս խոսքերի իմաստը հասկանում ես, երբ տեսնում ես բնության անձեռակերտ հրաշքը՝ քարերի սիմֆոնիան: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ այդ արհեստական թվացող ժայռերը, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից ստեղծել է բնությունը: Իսկ երբ մտովի տեղափոխվում ես բազալտե սյուների առաջացման դարաշրջան, արյունը երակներիդ մեջ սառչում է, աչքիդ առաջ գալիս է հրաբխականության ակտիվ ժամանակաշրջանը, երբ լավաների հրաշեջ լեզվակները դանդաղորեն շարժվել են տարբեր ուղղություններով, սառչելու ու բյուրեղացման արդյունքում առաջացրել բազալտե երգեհոնը կամ քարերի սիմֆոնիան: Լինել Գառնիում ու չտեսնել Գառնիի ձորը իր անձեռակերտ հրաշքով հավասար է ոչինչ չտեսնելուն:

    facebook ok twitter vkontakte linkedin