ՕՁՈՒՆ - HelpMe.am

ՕՁՈՒՆ

№ 208-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Օձունի տաճարը կառուցվել է 4-7-րդ դարերում Լոռու մարզի համանուն գյուղում:
Տաճարն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա` արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն հատակագծով, որը ներսից երեք զույգ մույթերով բաժանված է երեք նավերի, որոնցից կենտրոնականն ավելի լայն է և ավարտվում է կիսաշրջան ավագ խորանով, իսկ կողային նավերից բացվում են մուտքերը դեպի ավանդատներ: Եկեղեցու ողջ հորինվածքում տիրապետում է գմբեթը, որը տեղադրված է աղոթասրահի գրեթե կենտրոնում:
Օձունի տաճարի ընդհանուր համալիրի մեջ է մտնում տաճարի հյուսիս-արևելյան կողմում մեկուսի տեղադրված մահարձանը` վաղ միջնադարյան մեմորիալ ճարտարապետության և քանդակագործության լավագույն նմուշներից մեկը: Բարձր պատվանդանի վրա կանգնած կամարակապ երեք մույթերի միջև կանգնեցված են մոտ 5մ բարձրությամբ քառակող երկու կոթողներ` ամբողջությամբ պատված բարձրարվեստ հարթաքանդակներով` երկրաչափական ու բուսական հարուստ զարդանախշերով, կրոնական բնույթի տեսարաններով: Հատկանշական է դրանցից մեկը, որը պատկերում է խոզագլուխ մարդու, ում ձեռքին կա խաչով պսակված գավազան: Ենթադրվում է, որ այդ պատկերը կապված է Հայոց Տրդատ թագավորի` խոզակերպ դառնալու ավանդույթի
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար