ԳՈՇԱՎԱՆՔ - HelpMe.am

ԳՈՇԱՎԱՆՔ

№ 65-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Գոշավանք կամ Նոր Գետիկ հայկական վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում, Դիլիջանին բավականին մոտ՝ Գետիկ գետի վտակի ափին:
Գոշավանք անունը ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան. վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Ճարտարապետական համալիրում պահպանվե լ են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար