ԿԵՉԱՌԻՍ - HelpMe.am

ԿԵՉԱՌԻՍ

№ 168-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Կեչառիսի վանքային համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։
Կեչառիսի վանական համալիրը ներառում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր: Սբ Գրիգոր Լուսավորիչ գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ. Նշան եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին:
Հուշարձանախմբից դուրս 1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար