ՏԵՂԵՐ (Դղեր) - HelpMe.am

ՏԵՂԵՐ (Դղեր)

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Տեղերի վանքը կառուցվել է 11-րդ դարում Արագածի հարավային լանջին, Տեղեր գետի հովտում: Համալիրը կազմում են գմբեթավոր դահլիճը և գավիթը: Այն կառուցվել է ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի կողմից իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ Մամախաթունի հովանու ներքո: Մամախաթունը կանգ առավ այս հեքիաթային հիասքանչ վայրում, որի բոլոր ճանապարհները տանում են դեպի Ամբերդ՝ իր ամուսնու «արծվաբույնը»: «Կանգ առեք այստեղ. ես ուզում եմ իմ տաճարը կառուցել այստեղ, որպեսզի այն պաշտպանի իմ ամուսնուն՝ իշխանաց իշխանին:» - ասաց նա: Եվ այսպես կառուցվեց տաճար-ամրոցը: Երբ իշխանուհին կառույցից տեսավ Արարատը, նրա հոգին հանդարտվեց: Հետո սկսվեցին վայրի քոչվոր ցեղերի արշավանքները, սակայն Տեղերի վանքը մնաց խրոխտ ու ամուր և միչև օրս հսկում է Արարատյան դաշտը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար