ԿԱՐՄՐԱՎՈՐ - HelpMe.am

ԿԱՐՄՐԱՎՈՐ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում: Եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը և ճարտարապետը պարզ չեն, սակայն պատերի վրայով ձգվող արձանագրությունը, որը հանդես է գալիս եկեղեցու ծննդյան վկայականը,թույլ է տալիս կռահել, որ այն կառուցվել է VII դ.: Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:
Խաչաձև գմբեթավոր եկեղեցու ներսում պահպանվել են Քրիստոնեական արվեստին բնորոշ 7-րդ դարի որմնանկարների մնացորդներ: Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):
18-րդ դարից ինչեւ 1813թ Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
Այս եկեղեցու բակում է թաղված հայ բանաստեղծ Գ. Էմինը, որը մի բանաստեղծության տեսքով կտակ է թողել, որտեղ իր ցանկությունն է հայտել հավերժ հանգիստը գտնելու հենց Կարմրավորի բակում:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար