ՄՈՒՂՆԻ - HelpMe.am

ՄՈՒՂՆԻ

Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին:
Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին:
Ս.Գևորգ եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր: Ամենահինը` 932, նորը 1975թ.-ի է: Հետաքրքիրն այն է, որ այս վերջին խաչքարը գիշերով գաղտնի է տեղադրվել, և ոչ ոք չգիտի`ով է բերել:
Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջի շաբաթ օրը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար