Մայրաբերդ ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Ամրոցի կառուցումն իրականացվել է XVlll դ. 50-ականներին: Հնում ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ: 2մ հաստությամբ և 9մ բարձրությամբ կրկնակի պարիսպները և դիրքը անհաղթահարելի պատնեշ էին թշնամիների համար: