Ապագա Ռեզորթ էկո-հյուրանոցը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանի ազգային պարկին շատ մոտ՝ շրջապատված սաղարթախիտ անտառներով և լեռների ու Խաչաղբյուր գետի գեղեցիկ տեսարանով:
Հյուրանոցն ունի սեփական կաթնամթերքի ֆերման և փայտե վառարանը, որտեղ ամեն օր թխվում է թարմ հաց: Ապագա Ռեզորթը ունի նաև հսկայական հոնի այգի (շուրջ 3500 ծառ) և պարտեզ: Ռեստորանում պատրաստվում են հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ:
Ապագա Ռեզորթի այցեքարտն են համարվում ազատ զբոսնող լաբրադորներն ու սենբերները, կատուներն ու սագերը, ինչպես նաև ձիարշավարանը իր 40 ձիերով, որոնցով էլ իրականցվում են զբոսանքներ հյուրանոցի շրջակայքում:
2015 թվականին հյուրանոցին մոտ բացվեց Ել Էքսրիմ Պարկը, ինչն էլ մեծ հնարավորություններ ընձեռեց ակտիվ հանգստի սիրահարներին՝ թռիչքներ Zip- Line-ով, ջիպպինգ, հսկայական ճոճորաններ և մի շարք այլ ժամանցի միջոցներ:
-
61 25
-
29 20
Nelly Khachatryan Կարծիքը դուր եկավ: 1
Great place for eco tourism
It’s fun to be there! There are different fun activities around! Make sure to book the place beforehand especially in summer