Մատենադարան - HelpMe.am

Մատենադարան

№ 12-ը 46-ից - Թանգարաններ
№ 150-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Մաշտոցի պող. 53
+374 10 562578; +374 10 513014; +374 10 513000
http://www.matenadaran.am
Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհի ամենահարուստ պահոցներից է: Հիմնադրվել է 1959 թվականին: «Մատենադարանի» ավելի քան 18300 ձեռագրերն ներառում են հայ հին ու միջնադարյան արվեստի ու գիտության բոլոր բնագավառները` պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, քերականություն, տիեզերագիտություն, իրավունք, տոմարագիտություն, բժշկություն և արվեստ:
Մատենադարանի հնագույն ձեռագրերի հավաքածուն 1997թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիշողության համաշխարհային մատյանի ծրագրում:
«Մատենադարանում» պահպանվում են հայ մատենագիրների (Կորյուն, Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Եզնիկ Կողբացի, Փավստոս Բուզանդ, Դավիթ Անհաղթ, Նարեկացի, Շնորհալի) հայտնի աշխատությունների բազմաթիվ ձեռագրեր: Հին ձեռագրերի ինստիտուտում պահպանվում է հայ գրիչների ընդօրինակած թարգմանական հարուստ հավաքածու` Պլատոն, Արիստոտել, Հովհան Ոսկեբերան, Եփրեմ Ասորի:
2009թ. մայիսի 14-ին «Մատենադարանի» հիմնադրման 50-ամյակը առթիվ Հայաստանի պետական և կրոնական պաշտոնյաների աջակցությամբ սկսվեց Մատենադարանին կից գիտահետազոտական համալիրի շինարարությունը: Կառույցի նորամուտը նշվեց 2011թ. սեպտեմբերին 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի օրը:
«Մատենադարանում» պահպանվող և ուսումնասիրվող 17 հազար ձեռագրերն ու 10 հազար փաստաթղթերի ձեռագրական հավաքածուները վերաբերում են պատմագիտությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, քերականությանը, արվեստի պատմությանը, բժշկությանը: Հայկական ձեռագրերի հավաքածուից բացի, Մատենադարանի հարստությունն է կազմում տարբեր լեզուներով ձեռագիր մատյանների և պատմական փաստաթղթերի հավաքածուն` արաբերեն, պարսկերեն, հունարեն, եբրայերեն, ճապոներեն, ռուսերեն, եթովպերեն:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար