«Արփի» B&B հյուրատունը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում,Գևորգ Մարզպետունի 29 հասցեում: Գյուղը փռված է Վեդի գետի ձախ ափին,ծովի մակերևույթից 1050կմ բարձրության վրա:Այստեղից 15-20 կմ հեռավորության վրա է Խոսրովի անտառը:Ուրծաձորի հյուսիսային մասում է 13-17-րդ դարերի կառույց սբ. Գևորգ Մարզպետունի վանք-ամրոցի համալիրը: Հյուրատունն ունի հարմարավետ ննջասենյակներ,սանհանգույց,տաք ու սառը ջուր,իսկ ամենակարևորը`բարեհամբույր,հյուրընկալ տան անդամներ:
Այստեղ կարող եք թոթափել օրվա հոգնածությունը,առավոտյան`նախաճաշին ըմբոշխնել գյուղական անարատ բերքն ու բարիքը: Հյուրատունը մատուցում է նաև այլ ծառայություններ`
1. Մասնակցություն բերքահավաքին
2.Ավանդական ճաշատեսակների պատրաստմանը
3.Թոնրով լավաշի թխման պրոցեսին 4.Ուղևորափոխադրում
5.Թարգմանչի ծառայություններ (անգլերեն,ֆրանսերեն,իտալերեն)