Երևանի պատմության թանգարան - HelpMe.am

Երևանի պատմության թանգարան

№ 12-ը 46-ից - Թանգարաններ
№ 95-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Արգիշտի փող. 1/1
+374 10 568185, +374 10 568109
http://yhm.am
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00


Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։
Թանգարանում պահպանվում են նաև մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով թվագրվող Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկից` Շենգավիթից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ, որոնք ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն:
Թանգարանում պահպանվում են միջնադարյան Երևանի խոնարհված եկեղեցիների մասունքներ՝ որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլն։
Մեծ արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող ազգագրական և լուսանկարների հավաքածուները:
Հետաքրքրություն են ներկայացնում Մխիթարյանների կողմից 19-րդ դարում Վիեննայում հիմնված տպարանի տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ, ինչպես նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված «Խոսք» թերթի տպագրական մեքենան:
Կերպարվեստի ֆոնդն ընդգրկում է հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ստեղծագործություններից:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար