ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ - HelpMe.am

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

№ 12-ը 46-ից - Թանգարաններ
№ 102-ը 277-ից - Տեսարժան վայրեր - Երևան
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Տիգրանակերտ, Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ ավտոմայրուղու 32-րդ կմ
+374 97 308678
www.tigranakert.am
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը հիմնադրվել է մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում:
Թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին 4 տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր:
Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնակնաում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006թ. սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հաճախորդները այստեղ կարող են ձեռք բերել ավանդական հուշանվերներ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար