Ալ. Սպենդիարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն - HelpMe.am

Ալ. Սպենդիարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն

№ 4-ը 23-ից - Թատրոններ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Թումանյան փող. 54
+374 10 566919 ; +374 10 533391
http://opera.am
Աշխատանքային ժամեր՝ 10:00-22:00

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Օպերային թատրոնի վարագույրը բարձրացավ 1933 թվականի հունվարի 20-ին: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ ստեղծագործական շուքով, կառույցի դասական գեղեցկությամբ, փառահեղ, տեխնիկայի վերջին խոսքով սարքավորված բեմով և ավելի քան 1000 տեղ ունեցող հադիսասրահով, շքեղ, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:
Իր գոյության տասնամյակներին թատրոնը բեմ է բարձրացրել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային ժամանակակից և դասական խաղացանկի տասնյակ ու տասնյակ ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը նույնիսկ երեքից չորս և ավելի բեմադրությամբ: Թատրոնի զարդն են եղել ու են «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Բ» օպերաները, «Գայանե», «Սպարտակ» բալետները, Վերդիի, Չայկովսկու Ռոսինիի, Բիզեի, Դոնիցետիի, Բելինիի, Ստրավինսկու և այլ մեծերի գործերը:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար