Կ. Ս. Ստանիսլավսկու Անվան Ռուսական Դրամատիկական Թատրոն - HelpMe.am

Կ. Ս. Ստանիսլավսկու Անվան Ռուսական Դրամատիկական Թատրոն

№ 4-ը 23-ից - Թատրոններ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Աբովյան փող. 7
+374 10 583962
Աշխատանքային ժամեր՝ 10:00-22:00

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1936թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը և ուրիշներ: Այս թատրոնից է բեմական գործունեությունն սկսել նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 1969 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենն է Ֆրեդ Դավթյանը: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և բազմաթիվ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել «Գրան պրի»-ների ու առաջին մրցանակների:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար