Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն - HelpMe.am

Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

star
5
comment 1
№ 1-ը 23-ից - Թատրոններ
Share now share facebook ok twitter vkontakte linkedin
Հայաստան, Երևան, Խորենացի փող. 18
+374 10 565709
http://mmat.am
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն է: Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ:
user
* Բոլոր մեկնաբանությունները պետք է անցնեն միջնորդավորում նախքան հրապարակվելը
Կցել նկար
  • 61 25
    Nelly Khachatryan
    star

    Ճաշակով ու գրագետ ներկայացումներ

    Շատ ճաշակով շատ բնական շատ կենդանի շատ հարուստ ու բազմազան խաղացանկով շատ գրագետ ներկայացումներ: Շատ եմ սիրում իրենց բոլոր մանկական ներկայացումնեչը, որոնք միշտ ճաշակով մտածված բնական ու գրագետ են, յուրաքանչյուրը դիտել ենք 2-3 անգամ! ապրեք շա՜տ

    facebook ok twitter vkontakte linkedin